Դոնալդ Թրամփի ավագ որդիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Էրիկ Թրամփի եւ Դոնալդ Թրամփ-կրտսերի կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են եղել: Այս մասին հայտնի է դարձել կորոնավիրուսով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ առաջին տիկին Մելանյա Թրամփի վարակվելու լուրից մեկ օր անց, գրում է People-ը:
Fox News-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփ-կրտսերը հայտարարել է, որ իր հայրը շատ լուրջ է վերաբերում իր ախտորոշմանը եւ շարունակում է աշխատել նույնիսկ հիվանդանոցում:
Հեռուստահաղորդավար Բիլ Հեմերն ասել է, որ Դոնալդ Թրամփ-կրտսերն ու նրա ընկերուհի Քիմբերլի Գիլֆոյլը երկուսն էլ անցել են կորոնավիրուսի թեստեր, որոնց արդյունքները բացասական են եղել:
Դոնալդի կրտսեր եղբայր Էրիկը եւ նրա կինը՝ Լարան, նույնպես ենթարկվել են կորոնավիրուսի հետազոտության, եւ թեստի արդյունքները նույնպես բացասական են եղել, People-ին հայտնել է զույգի մամուլի քարտուղարը:
Հայտնի է, որ ավելի վաղ Էրիկ Թրամփն ու նրա կինը՝ Լարան, ներկա են եղել Դոնալդ Թրամփի բանավեճին: