«Մեզ համար գոյապայքարի առաքելություն է, նրանց նախագահների համար՝ գրավելու հողատարածք»․ Տիգրան Ձիթողցյան
Արցախում տիրող ադրբեջանական հարձակումներն անտարբեր չեն թողել ոչ մի հայի։ Նկարիչ Տիգրան Ձիթողցյանն անդրադարձել է վերջին օրերին Հայաստանում ու Արցախում ծավալվող իրադարձություններին։
Նկարիչն իր Facebook-յան էջում ռուսերեն լեզվով գրառում է կատարել․ «Մենք արթնացանք պատերազմից: Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունից հետո այսօր ողջ հայությունը կրկին վտանգի մեջ է ապրում: 100 միլիոն թուրք-ադրբեջանական ուժերը հարձակվում են 3 մլն հայերի վրա: Մեզ համար սա գոյապայքարի առաքելություն է, նրանց նախագահների համար դա գրավելու հողատարածք է»։