Թրամփը Սպիտակ տանը լրացուցիչ թթվածին է ստացել կորոնավիրուսով վարակվելուց հետո. AP
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թթվածին է ստացել Սպիտակ տանը նախքան Մերիլենդ նահանգի Ուոլթեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոն ընդունվելը: Այս հայտարարությունը շաբաթ օրը արել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Նրա խոսքով՝ անցած ուրբաթ ԱՄՆ առաջնորդը լրացուցիչ թթվածին է ստացել: AP- ն նշում է, որ Թրամփը անցել է համապատասխան ընթացակարգ՝ նոր կորոնավիրուս ախտորոշելուց մի քանի ժամ անց: