Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը (Տեսանյութ)
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը, որի մասշտաբներն աննախադեպ են: Այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների, 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որեւէ հատվածում, հակամարտության գոտիներից որեւէ մեկում: 100-ավոր տանկեր ու հետեւակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր ու հրթիռներ, 10-նյակ ինքնաթիռներ, 100-ավոր ԱԹՍ-ներ եւ տասնյակ հազարավոր հետեւակ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի ՊԲ դիրքերը՝ շփման գծի ողջ երկայնքով:
Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի ՊԲ մեկ մարտական դիրքի վրա գրոհի են նետվում 150-200 զինվոր: Ընդ որում այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային եւ հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, ԱԹՍ-ների աջակցությամբ: Մեր զինվորականների վկայությամբ, բացի ադրբեջանական ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկ ջոկատայիններ:
Մեր տեղեկություններով թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տաբեր օղակների հրամանատարական կետերում, եւ ղեկավարում են ռազմական գործողությունները:
Այս նկարագրությունն ինքնին պետք է վկայի, թե ինչպիսի ծանր արտեր են տեղի ունենում առաջնագծում: Արդեն մեկ Արցախի ՊԲ-ն, մեր կամավորական ջոկատները կենաց մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա: Այս պահի դրությամբ արդեն ունենք բազմաթիվ մարդկային մարդկային կորուստներ՝ զինվորական եւ քաղաքացիական: Շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդն այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր: Աներեւակայելի է այն տոկունությունը, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս հարձակմանը հանդիպամն: Մեր զինվորներն ու կամավորականները չեն խնայում ոչին եւ հերոսության ներեւակայելի օրինակներ են ցույց տալիս: Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ, մարդուժի կորուստները հակառակորդի անցնում են մի քանի հազարը:
Այս պահին էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծխի տարբեր հատվածներում: Որոշ տեղերում ՊԲ զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին:
Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության թերեւս ամենավճռորոշ փուլում: Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն միայն Ղարաբաղի հարցի հետեւից չէ, որ եկել ենՆրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու : Նրանց նպատակը հայությունն է: Նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է: Նրանք խնդիր են դրել Հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր:
Բայց այսօր հայը, ՀՀ քաղաքացին, Արցախի քաղաքացին Դեր Զորի ճամփորդ չէ: Այսօր, քան երբեւէ մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայությունը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ:
Դրանում համոզվել եմ նաեւ երեկ երեկոյան հեռախոսազրույցներ ունենալով Արցախի ՊԲ պաշտպանական շրջանների հրամանատարների, դիվիզիաների հրամանատարների, անգամ առաջնագծում գտնվող մի քանի շարքայինների, սպաների ու ենթասպաների հետ: Նրանց ասել եմ, որ սիրում եմ բոլորին, հպարտամում եմ իրենցով, խոնարհվում եմ իրենց առաջ: Նրանց ասել եմ, որ հայ ազգը, որ նահատակ ու կենդանի հերոսների շնորհիվ ճաշակել է հաղթանակի անզուգական համը, այլեւս համաձայն չէ որեւէ ուրիշ ճակատագրի:
Միայն ու միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում: Այսօր արդեն ժամեր առաջ Արցախի ՕՊԲ-ն իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ եւ հասել էական հաջողությունների՝ ջախջախելով մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Թշնամին որքան էլ վարձկան հրոսակների հոսք ունենա, չի կարող մրցակցել ապրելու եւ հաղթելու հայկական կամքի հետ: Ու մենք համատեղ ջանքերով պետք է կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլեւս երբեք իր ոճրագործ ձեռքերը պարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին:
Սիրելի ժողովուրդ,
Սա մի նոր Սարդարապատ էեւ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքն իրեն նվիրել մեկ նպատակի եւ այդ նպատակի անունն է հաղթանակ, եւ այդ նպատակի անունն է հաղթանակ:
Մեզնից յուրաքանչյուրըամեն վայրկյան պետք է պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում, ու մենք կհաղթենք: Մենք անպյմանորեն կհաղթենք ու չկասկածեք, որ անպայմնորեն կհաղթենք:
Ու ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը եւ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում:
Փառք ընկած հերոսներին, Փառքհայոց հաղթական բանակին, Փառք հաղթական հայ ժողովրդին»: