Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 859 նոր դեպք
COVID-19 դեպքերի թիվը Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրվա ընթացքում աճել է 9 859-ով` կազմելով 1 204 502 դեպք, լրագրողներին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի 85 մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման 9 859 դեպք, այդ թվում 2.680-ը (27.2 տոկոս)` առանց կլինիկական դրսեւորումների», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաեւ, որ կորոնավիրուսի բռնկման ամբողջ ընթացքում երկրում գրանցվել է վարակման 1 204 502 դեպք: Աճի տեմպը 0.8 տոկոս է: