«Պատերազմի արձագանքները հասել են նաեւ իմ հայկական գյուղ». մոսկովյան հայտնի դիզայներ Ալեքսանդր Արուտյունով
Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիան անտարբեր չի թողել Ռուսաստանում եւ արեւմուտքում բնակվող շատ հայերի։ Իրենց աջակցությունն են հայտնել Քիմը, Քլոեն եւ Ռոբերտ Քարդաշյանը, ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, նրա գործընկերներից շատերը՝ ռեժիսորներ, դերասաններ, հեռուստահաղորդավարներ․․․
Տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների նկատմամբ իր վերաբերմունքն է հայտնել նաեւ ռուս հայտնի դիզայներ Ալեքսանդր Արուտյունովը։
«Մոր արցունքներին արժանի չէ ոչ մի պատերազմ։ Այսօր առավոտը սկսվեց սարսափելի լուրերով, - գրել է նա ։ - Պատերազմի արձագանքները հասել են նաեւ իմ հայկական գյուղ։ Թռել են բառիս բուն իմաստով․ այնտեղ են ընկնում հրթիռներ եւ ռումբեր։ Ես չեմ կարող փոխանցել, թե որքան ցավալի է հետեւել վերջին օրերի իրադարձություններին։ Ինձ խեղդում է հուզմունքը եւ այն ամենը, ինչն ինձ հույս է տալիս, որ հակամարտությունը հնարավորինս արագ կկարգավորվի, եւ մենք նորից կզանգահարենք միմյանց, որպեսզի կիսվենք միայն լավով։ Ի վերջո, չկա ավելի բարձր արժեք, քան մարդկային կյանքը։ Իմ բոլոր մտքերն այսօր ձեզ հետ են»։