Կոնգրեսական Փալոնե. Հայաստանը ԵԱՀԿ-ի հետ կաշխատի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատման ուղղությամբ
Չնայած ագրեսորն Ադրբեջանն է, Հայաստանը հասկացրել է, որ իրենք ցանկանում են աշխատել բոլոր կողմերի հետ` հակամարտությունը դադարեցնելու համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն:
«Չնայած ագրեսորն Ադրբեջանն է, Հայաստանը հասկացրել է, որ իրենք ցանկանում են աշխատել բոլոր կողմերի հետ` հակամարտությունը դադարեցնելու համար: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնեն անիմաստ բռնությունները, ինչպես նաեւ նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- գրել է կոնգրեսականը:
Նա նաեւ տեղադրել է «Հայաստանը կաշխատի ԵԱՀԿ-ի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ» վերնագրով հոդվածի հղումը Voice of America կայքում: