Ալիևը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է չեզոքություն պահպանեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, եթե շարունակեն չեզոքություն պահպանել: Այս մասին նա հայտարարել է Al Jazeera- ին տված հարցազրույցում:
«Մենք կարծում ենք, որ երեք երկրները (Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան) պետք է շարունակեն միասին աշխատել, եթե բոլորը չեզոքություն պահպանեն», – ասել է Ալիևը: