Բրիտանիան միացել է Ղրիմի հարցով ԵՄ պատժամիջոցներին
Բրիտանիան, «Ուկրաինայի ինքնիշխանության խախտման պատճառով», պատժամիջոցների ցուցակում է ներառել Ռուսաստանի երկու քաղաքացու և Ղրիմի կամրջի կառուցման հետ կապված չորս ընկերությունների: Այս մասին հաղորդվում է Բրիտանիայի ֆինանսների նախարարության կայքում:
Պատժամիջոցների ցուցակում ներառված են ԲԲԸ Grand Service Express- ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Գանովը և «Ստրոյգազմոնտաժ» ՍՊԸ-ի ղեկավարի տեղակալ Լեոնիդ Ռիժենկինը, ինչպես նաև «Ղրիմի առաջին ապահովագրական ընկերություն» ՍՊԸ-ն, «Լենպրոմտրանսպրոյեկտ» ՓԲԸ-ն, «Sրիմի երկաթուղի» ՓԲԸ-ն։ Այս բոլոր ընկերությունները ներգրավված են եղել Ղրիմի կամրջի կառուցման կամ շահագործման մեջ:
Ավելի վաղ Եվրամիությունն այդ անհատներին ու ընկերություններին ներառել էր Ուկրաինայի հարցով անհատական պատժամիջոցների ցուցակում: