Բաքուն խնայում է իր քաղաքացիներին և սպանդի է ուղարկում թալիշներին
Բաքվում մոբիլիզացված ադրբեջանցի քաղաքացիներին մեծ մասշտաբով չեն ներգրավում ռազմական գործողություններին մասնակցելու համար՝ հնարավորինս խնայելով նրանց (որպեսզի հակակառավարական ցույցերի ալիք չբարձրանա) և փոխարենը գերադասում են սպանդի ուղարկել այլախոհներին, ընդդիմադիրներին և ազգային փոքրամասնություններին:
Հոկտեմբերի 1-ից 2-ի գիշերը Լենկորանում (Թալիշստանի մայրաքաղաք) ծայրաստիճան անհանգիստ է եղել: Բողոքի ցույց է տեղի ունեցել ոստիկանության բաժանմունքի դիմաց:
Թալիշ հայտնի լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ Զաբիլ Մահերամովը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում շատ թալիշներ են զոհվում, սա թալիշ ժողովրդի ցեղասպանություն է: Ըստ նրա, այս պատերազմում զոհվածների գրեթե 50 տոկոսը թալիշներ են: «Ռուս թալիշներն արդեն վաղուց հայտարարում են. սա մեր պատերազմը չէ», – ասում է Զ․Մահերամովը: