ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը Թուրքիա կայցելի «Կովկասում իրավիճակը» քննարկելու համար
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը շաբաթ օրը կայցելի Թուրքիա՝ իր թուրք գործընկերների հետ, ի թիվս այլ բաների, քննարկելու «իրավիճակը Կովկասում»: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Նրա տեղեկություններով, հոկտեմբերի 3-5-ը Պետդեպատամենտի աշխատակիցը Անկարա և Ստամբուլ կայցելի։
«Ռիկերը կհանդիպի թուրք գործընկերների հետ` զարգացնելու ԱՄՆ հարաբերությունները ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի հետ, ինչպես նաև կքննարկի իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում և Կովկասում», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: