Թրամփը տեսաուղերձ է հրապարակել կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացումից առաջ. Նա կշարունակի աշխատել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 2-ին Մերիլենդի նահանգի Ուոլթեր Ռիդի անվան ռազմա-բժշկական կենտրոն մեկնելուց առաջ տեսաուղերձ է զետեղել Twitter-ում, որտեղ հավաստիացրել Է, որ իր և առաջին տիկնոջ մոտ ամեն ինչ լավ է:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին վիթխարի աջակցության համար: Ես մեկնում եմ Ուոլեր Ռիդի հոսպիտալ: Կարծում եմ՝ ինձ հետ ամեն ինչ լավ է, անհրաժեշտ է համոզվել, որ ամեն ինչ բարեհաջող է,- ասել է նա: Առաջին տիկնոջ հետ ամեն ինչ լավ է: Շնորհակալություն բոլորին, շատ եմ գնահատում դա և երբեք չեմ մոռանա»։
Տեսանյութն՝ այստեղ:
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է աշխատել ՝ չնայած կորոնավիրուսով վարակված լինելուն։
«Այս առավոտ նրա առաջին հարցն այն էր, թե ինչպես է տնտեսությունը, ինչպե՞ս են ընթանում բանակցությունները խթանման փաթեթի շուրջ Կապիտոլիումի բլուրում: Ես լավատես եմ, որ նա արագ կապաքինվի », – ասել է Մեդոուսը:
Նրա խոսքով՝ նախագահը հիվանդության միայն թեթև ախտանիշներ ունի:
Այնուամենայնիվ, Թրամփն ու նրա կինը գտնվում են բժիշկների մշտական հսկողության տակ, նշել է աշխատակազմի ղեկավարը: