«Հայերը խաղաղ և կյանքը սիրող ժողովուրդ են»․ Միխայիլ Գալուստյանի ելույթը՝ ՈՒՀԱ Բարձրագույն լիգայում
Մոսկվայում կայացել է ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի երկրորդ կիսաեզրափակիչը։ Մասնակիցների թվում էր «Հայկական հավաքականը», որին իր եզրափակիչ խոսքում առանձին նշել է ժյուրիի անդամ Միխայիլ Գալուստյանը:
Գրառումը և տեսանյութը Telegramm-ում՝ այս հղումով:
«Չնայած Հայաստանում տիրող բարդ իրավիճակին եւ ոչ ուրախ տրամադրությանը, տղաները ուժ գտան եւ ցույց տվեցին բոլորին, որ հայերը խաղաղ եւ կյանքը սիրող ժողովուրդ են»,- ասաց Գալուստյանը, որից հետո դահլիճը պայթեց ծափահարություններով։ Ժյուրիի անդամներ Յուլի Գուսմանը եւ Կոնստանտին Էռնստը ոչ մի կերպ չարձագանքեցին:
Դերասանն Instagram-ում հրապարակել է նաեւ թիմի հետ լուսանկար։
Instagram-ում՝ այս հղումով:
«Այս ՈՒՀԱ-ն նվիրում ենք մեր պատմական հայրենիքին։ Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- Instagram-ի իր էջում գրել է Միխայիլը։