Կորոնավիրուսով վարակման 543 նոր դեպք մեկ օրում. մահացել է 7 մարդ
Հայաստանում հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 543 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51925 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 303707, վերջին մեկ օրում` 3482 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 6068 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 363-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 44583 անձ` վերջին մեկ օրում 177 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 972 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 302 է: