Հրետակոծության պահին մեկը թռել է մի կողմ, մեկը՝ չի հասցրել. Վարդենիսի խաղաղ բնակիչները` հրետակոծության մասին
ՀՀ կառավարությունը հրապարակել է տեսանյութ, որում Վարդենիսի խաղաղ բնակիչները պատմում են հրետակոծության մասին։
«Երկու հարեւան կանգնած խոսելիս են եղել ու ընկել է. մեկը թռել է մի կողմի վրա, մեկը՝ չի հասցրել։ Մենք գյուղապետարանում հերթապահություն ենք անում, կանանց ձայնը լսեցինք, դուրս եկանք, վազեցինք, զանգեցինք շտապ օգնություն։ Երկուսն այստեղ են եղել, մյուսը՝ տանը քնած։ Վախ հնարավոր է, որ լինի, բայց պանիկա չկա»,- ասում էին բնակիչներ։
Հիշեցնենք, որ հակառակորդի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերը ենթարկվել են հրետակոծության։
Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչներին թիրախավորելու հետեւանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, իսկ Արցախում՝ 11 մարդ։