Մակրոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ղարաբաղյան հակամարտության բանակցությունների վերսկսման նոր մեթոդ է առաջարկել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երեւանին եւ Բաքվին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման նոր մեթոդ է առաջարկել, հաղորդում է Reuters-ը:
Մակրոնը հայտնել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ նրանց հետ քննարկելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Ըստ Ֆրանսիայի նախագահի, ինքն ուժեղացրել է իր միջնորդական ջանքերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավար:
Մակրոնը կրկին հակամարտության կողմերին հրադադարի կոչ է արել: