«Հաղթանակը մերն է լինելու, որովհետեւ մենք պաշտպանում ենք մեր տունը». Գայանե Ասլամազյան
Դերասանուհի Գայանե Ասլամազյանը մի քանի գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի սահմանին վերջին օրերին զարգացող իրադարձություններին։
Դերասսանուհին Instagram-յան էջում կադրեր է հրապարակել ու վստահություն հայտնել՝ հաղթելու ենք. «Ադրբեջանը տարվա ընթացքում երկու անգամ հարձակվել է իմ երկրի վրա։ Նրանք հարձակվել են Տավուշի ու Արցախի վրա։ Բայց հաղթանակը մերն է լինելու, որովհետեւ մենք պաշտպանում ենք մեր տունը։ Տավուշից մինչեւ Արցախ։ Հաղթանակ։ Հաղթում ենք»,- գրել է նա։