Հայաստան - Ալբանիա հանդիպումը «Հանրապետականում» կանցկացվի առանց հանդիսականների
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը, նաև կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումները, Հայաստան - Ալբանիա ընկերական հանդիպումը հոկտեմբերի 7-ին կանցկացվի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում առանց հանդիսականների, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի Հայաստան - Վրաստան հանդիպման վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն։