Գերմանիան Ռուսաստանին կվերադարձնի ավելի քան 2,9 հազար սրբապատկեր եւ պաշտամունքի առարկաներ
Բեռլինը Մոսկային պաշտոնապես տեղեկացրել է ավելի քան 2,9 հազար սրբապատկեր և պաշտամունքի առարկաներ վերադարձնելու որոշման մասին, որոնք առգրավվել էին Գերմանիայի մաքսատան կողմից. ներկայում բեռը գտնվում է ԳԴՀ-ի ֆինանսների նախարարության մաքսային վարչությունում, որտեղ այն փաթեթավորում են տեղափոխելուց առաջ: Այդ մասին հաղորդել է Բեռլինում ՌԴ-ի դեսպանությունը:
Մաքսատանը բռնագրավված սրբապատկերները Ռուսաստանին հանձնելու շուրջ բանակցությունները հիմնականում ավարտվել են, ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտարարել են Գերմանիայի լիազորված կառավարության մշակույթի և ԶԼՄ-ների հարցերի գերատեսչությունում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էր այն տեղեկատվությունը, որ Գերմանիայում պլանավորում են Ռուսաստանին հանձնել շուրջ 3 հազար սրբապատկեր, որոնք բռնագրավվել էին սահմանի վրա:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Մոսկվայի պատրիարխատի Զինված ուժերի և իրավապահ մարմինների հետ փոխգործակցության գծով սինոդական բաժնի նախագահ եպիսկոպոս Կլինսկի Ստեֆանը (Սերգեյ Պրիվալով), հանձնելու ժամկետները դեռ հայտնի չեն. եթե սրբապատկերները ունեն պատմամշակութային արժեք, դրանք պետք է հետաքննություն և մշակույթի նախարարության հավաստագրում անցնեն:
«2020 թվականի սկզբին գերմանական կողմը դեսպանությանը պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնությանն ավելի քան 2,9 հազար սրբապատկեր և սրբազան նշանակություն ունեցող առարկաներ վերադարձնելու վերաբերյալ ընդունված որոշման մասին: Ներկայում, գերմանացի գործընկերների տեղեկատվության համաձայն, նշված առարկաները գտնվում են ԳԴՀ-ի ֆինանսների նախարարության մաքսային վարչությունում, որը զբաղվում է դրանց փաթեթավորմամբ՝ հետագայում Ռուսաստան փոխադրելու համար: Դեսպանությունը հույս ունի մինչև ընթացիկ տարվա վերջը գերմանական կողմից ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ բեռի՝ ուղարկման պատրաստ լինելու վերաբերյալ»,- հայտարարել են դիվանագիտական ներկայացուցչությունում: