ԶԼՄ-ները սխալ են մեկնաբանել. Ուկրաինացի պատգամավորը հերքում է Բաքվին աջակցելու հայտարարությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հերքում է ԶԼՄ-ներում իր անունից տարածված հայտարարությունը, թե իբր Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին: Մարչենկոն այս մասին հայտնել է Facebook-ի իր էջում:
«Ինչ վերաբերում է իմ խոսքերին, լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իմ մեջբերումը, քանի որ բոլորս գիտենք՝ ինչքան հնչեղ է վերնագիրը, այնքան մեծ է նրանց վարկանիշը: Նկատի ունեմ, որ զենք տրամադրելու մասին խոսք չկար»,- գրել է Լյուդմիլա Մարչենկոն:
Նա նաև հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ խաղաղ ճանապարհով ՝ հիմնված միջազգային իրավունքի պահպանման վրա: «Բոլոր պետությունների ղեկավարները պետք է հիշեն, որ հիմնական գերակայությունը մարդկանց կյանքերն են»,- նշել է պատգամավորը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվել էին տեղեկություններ, թե Զելենսկու կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն ասել է, թե Ուկրաինան տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին: