ԵԿԲ-ն հայտարարել է թվային եվրոյի թողարկման հնարավորության մասին
Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարել է թվային եվրոյի թողարկման հնարավորության մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԵԿԲ վարչության անդամ Ֆաբիո Պանետտային:
Կենտրոնական խոշոր բանկերն ուսումնասիրում են պաշտոնապես արտոնված թվային արժույթների ստեղծումը, որպեսզի բավարարեն վճարումների էլեկտրոնային միջոցների պահանջարկն ու պաշտպանեն բիթքոինի եւ այլ կրիպտոարժույթների մրցակցությունից:
Ուրբաթ օրը հրապարակված ԵԿԲ հետազոտության մեջ նշվում է, որ թվային եվրոն պետք է օգնի այն սցենարներում, երբ քաղաքացիները հրաժարվում են կանխիկ գումարից կամ էլ երբ այլ միջոցներն անհասանելի են: