Ալիեւին եւ էրդողանին կանգնեցնելը միայն հայ ժողովրդի եւ Արցախի խնդիրը չէ. ակցիա` ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Մի շարք իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպութունների անդամներ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, պահանջատիրական ակցիա էին իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ:
Նրանք պահանջագիր հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակին՝ «Stop Azerbaijani-Turkish Aggression in Artsakh» խորագրով:
Եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը նշեց, որ տեղեկություններ են ստանում՝ Ադրբեջանում հերթական անգամ ազգային փոքրամասնությունների իրավունքները խախտվում են. «Ոչ մեկ կասկածի տակ չի դնում այն հանգամանքը, որ այստեղ կա ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը: Եթե նայում ենք ահաբեկիչների տեղաշարժի քարտեզին, դրանք նույն ահաբեկիչներն են, որոնք 2014 թվականի Սինջարում եզդիաբնակ Շանգալում ցեղասպանեցին 600 հազար մարդու, սպանեցին 20 հազարի, բռնաբարեցին կանանց եւ մինչեւ հիմա ստրկության տակ են պահում եզդիներին»։
Սաշիկ Սուլթանյանի խոսքով՝ Ալիեւին եւ էրդողանին կանգնեցնելը միայն հայ ժողովրդի եւ Արցախի խնդիրը չէ. «Սա պետք է դառնա ուղերձ համաշխարհային հանրությանը եւ իրավապաշտպաններին: Եթե մենք չկանգնեցնենք, մենք ոչ միայն կասկածի տակ ենք դնում անվտանգությունը, այլ մարդու իրավունքների հակաահաբեկչության գաղափարը, որի շուրջ մենք խոսում ենք: Միջազգային կազմակերպությունները, ովքեր հիմա հայտարարություններ են անում իրենք, ըստ երեւույթին, կասկածի տակ են դնում այն արժեքները, մարդու խաղարարության, հումանիտար իրավունքի այն գաղափարները, որի մասին երկար խոսել են»։