Պետք է դեղ փնտրել այդ պատգամավորների համար․ Արսեն Ավակովը՝ Ադրբեջանին ռազմական օգնություն տալու կոչի մասին
Ուկրաինան ադրբեջանա-հայկական հակամարտությունում կողմերից ոչ մեկին ռազմական աջակցություն ցույց չի տալու։ Իսկ բժշկական օգնություն՝ հաբեր, չափից դուրս երևակայող պատգամավորների համար, պետք է ամբողջ երկրով փնտրենք։ Այս մասին Թվիթերի իր էջում գրառում է արել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանի մի պատգամավոր ասել է, որ Կիևը պետք է ռազմական օգնություն ցուցաբերի Ադրբեջանին։
Գրառումը՝ այստեղ: