«Le Monde» պարբերականի 2 թղթակիցները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ
Մարտունիում թշնամու ռմբակոծությունից վիրավորված «Le Monde» պարբերականի 2 թղթակիցները քիչ առաջ տեղափոխվել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս մասին ասել է ԲԿ-ի խոսնակ Շուշան Հունանյանը։
Վերջիններիս վիճակը նորմալ է։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանցից մեկի վիճակը ծանր էր գնահատվում, վերջինիս վիրահատել են։ Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել է 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև «Արմենիա» Հ/Ը «Ժամը» լրատվական նկարահանող խումբը։ Վիրավորում է ստացել օպերատոր Արամ Գրիգորյանը, վնասվածքը թեթև է։