Մոսկվայի իշխանությունները հեռավար աշխատանքի կուղակեն մոտ 2 մլն քաղաքացու
Մոսկվայում գրեթե 2 մլն մարդ կանցնի հեռավար աշխատանքի ռեժիմի: Այս մասին տեղեկացրել է տնտեսական քաղաքականության հարցերով քաղաքապետի տեղակալ Վլադիմիր Եֆիմովը, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Պաշտոնյան պարզաբանել է, որ եթե հաշվենք քաղաքում աշխատողների ընդհանուր թվից, կազմում է գրեթե 2,5 մլն մարդ: Եֆիմովի խոսքով ՝ եթե այդ թվից բացառենք արդյունաբերական, հասարակական սննդի եւ ծառայությունների ոլորտի ձեռնարկությունների աշխատողներին, ապա գրեթե 1,8-2 մլն մարդ պետք է անցնի հեռավար աշխատանքի:
Նա հավելել է, որ եթե մարդկանց նման թիվը հաջողվի կրճատել փողոցներում, հասարակական տրանսպորտում, ապա առաջիկա ամիսներին հնարավոր կլինի կանգնեցնել վարակման թվի աճը: