Յուլյա Չիչերինան մեկնում է Արցախ
«Жара» եւ «Ту-лу-ла» երգերի կատարող Յուլյա Չիչերինան հատուկ հանդերձանքով մեկնել է Արցախ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը։
«Երգչուհի Յուլյա Չիչերինան գնում է ղարաբաղյան առաջնագիծ։ Սպասում ենք»,- Telegram-յան ալիքում գրել է Սեմյոնը։
Չիչերինան Երեւան է ժամանել երեկ եւ լուսանկար հրապարակել Հանրապետության հրապարակից։
«Բարի երեկո, Երեւան»,- Telegram-յան էջում գրել է աստղը։
Գրառումը և լուսանկարը՝ այս հղումով: