Ադրբեջանի դեսպանը դժգոհ է Guardian-ի հոդվածից
Guardian պարբերականը հրապարակել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թագիզադեի նամակը:
Դեսպանը դեմ է արտահայտվել հակամարտության վերաբերյալ պարբերականի հրապարակումներում տեղ գտած մի շարք ձևակերպումներին: «Լեռնային Ղարաբաղը «վիճելի» տարածաշրջան չէ,- գրում է դեսպանը: – Սա Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, որը բռնազավթվել է և էթնիկորեն մաքրվել Հայաստանի կողմից Ադրբեջանի հարակից յոթ շրջանների հետ միասին՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ»:
Նա նաև պնդում է, որ ներկայումս ընթացող ռազմական գործողությունները նույնպես Հայաստանն է սկսել: