ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ. Reuters
Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթե Նիկոսիան համաձայնի փոխել իր դիրքորոշումը և հաստատի Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան դիվանագետին:
«Գաղափարը պատասխան քայլերով Թուրքիային վախեցնելն է, եթե նա շարունակի հորատումները և այլ սադրանքները Կիպրոսի և Հունաստանի ջրերում: Սա նշանակում է Կիպրոսին երաշխիքներ տրամադրել և համոզել Նիկոսիային, որ հանի Բելառուսի դեմ պատժամիջոցների իր վետոն»,- ասվում է հաղորդագրությունում:
Միևնույն ժամանակ, Կիպրոսի ԱԳՆ աշխատակիցը հայտարարել է, որ երկիրը մտադիր է այս հարցում հավատարիմ մնալ իր ներկայիս դիրքորոշմանը:
«Բելառուսի վերաբերյալ փաստաթուղթը հաստատելու համար մեզ անհրաժեշտ է համաձայնություն ձեռք բերել մեր առաջարկների վերաբերյալ: Ենթադրում եմ, որ ԵՄ Խորհրդում երկար քննարկում կլինի»,- ասվում է հաղորդագրությունում: