«Զահրումարին գաք, ինչի՞ց եք ուրախացել, որ սահմանին մեր երեխեքին սպանում ե՞ք». Տեսանյութ, թե ինչպես են թուրքական ավտոմեքենաները շրջում Պոլսի հայկական թաղամասով և ահաբեկում մեր հայրենակիցներին
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ թուրքական ավտոմեքենաները շրջում են Պոլսի հայկական թաղամասով և ահաբեկում մեր հայրենակիցներին.
«Իսկ թուրքը մնում է թուրք: Հիմա էլ այսպես շրջում են Պոլսի հայկական թաղամասերով և ահաբեկում են մեր անպաշտպան հայրենակիցներին»,-գրել է Զարեհ Սինանյանը:
Տեսանյութում հնչում են հայերենով խոսող կանանց բացականչություններ՝ «Զահրումարին գաք, ինչի՞ց եք ուրախացել, որ սահմանին մեր երեխեքին սպանում ե՞ք»: