Տագնապով եմ հետևում Հայաստանից եկող նորություններին. Կարեն Խաչանով
Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը կոչով է հանդես եկել` ի աջակցություն Արցախում պատերազմի դադարեցման:
«Սարսափելի տագնապով եմ հետևում Հայաստանից եկող նորություններին։ Թեպետ ծնվել եմ Ռուսաստանում, սակայն միշտ ասում եմ, որ ունեմ հայկական արմատներ։ Մինչ հոգուս խորքը ցավում եմ` տեսնելով, թե ինչ է կատարվում երկրում, որին ես շատ եմ սիրում։ Հայերը չեն սկսել եւ չեն ուզում այս պատերազմը։ Զոհվում են խաղաղ, անմեղ մարդիկ, նույնիսկ երեխաներ։ Դադարեցրեք պատերազմը։ Հայերը դեմ են պատերազմին` հայերը կողմ են խաղաղության»,- սոցցանցերի իր էջերում գրել է Խաչանովը: