Սպիտակ տան մամուլի քարտուղարը պատասխանել է հարցին՝ կարո՞ղ է արդյոք ղարաբաղյան հակամարտությունը վերաճել տարածաշրջանայինի
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինենին չի պատասխանել հարցին՝ տեսնո՞ւմ է արդյոք Վաշինգտոնը սպառնալիք, որ Լեռնային Ղարաբաղում էսկալացիան կվերաճի հակամարտության տարածաշրջանային գերտերությունների մասնակցությամբ:
Նա սահմանափակվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի եւ Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարության հատվածներն ընթերցելով:
«Դա ամենն է, ինչ ես կարող եմ ասել այդ թեմայի շուրջ տվյալ պահին»,-հավելել է նա:
Ավելի վաղ երեք երկրների առաջնորդները ներկայացել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին հայտարարությամբ: Առաջնորդներն ընդգծել են, որ նրանք ամենավճռական կերպով դատապարտում են բռնության էսկալացիան, որը տեղի է ունենում ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում: