Ռուսաստանը զգուշավորությամբ է ընդունում հետխորհրդային տարածքում ԱՄՆ կենսալաբորատորիաների գործունեությունը
Ռուսաստանը զգուշավորությամբ է ընդունում հետխորհրդային տարածքում ԱՄՆ կենսալաբորատորիաների գործունեությունը եւ միջազգային հանրությանը կոչ է անում հետեւել դրան: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չափազանց զգուշավորությամբ ենք ընդունում հետխորհրդային տարածքում ԱՄՆ կենսալաբորատորիաների գործունեությունը: Անկեղծ ասած՝ այդ լաբորատորիաներից գիտության մեջ առաջընթաց սպասել պետք չէ: Թե ինչով են նրանք զբաղվում, կարծում եմ, դա պետք է ուսումնասիրի միջազգային հանրությունը»,-ասել է նա:
Ավելի վաղ Զախարովան ասել է, որ արտասահմանյան տարածքներում ԱՄՆ կենսալաբորատորիաները կարող են աշխատանքներ տանել վտանգավոր հիվանդությունների տարբեր հարուցիչների մոդիֆիկացման եւ ստեղծման ուղղությամբ, այդ թվում՝ ռազմական նպատակներով: