ՉԼ. 2019/20 մրցաշրջանի լավագույն դարպասապահը, պաշտպանը, կիսապաշտպանն ու հարձակվողը
Ժնևում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:
Վիճակահանության ընթացքում ՈւԵՖԱ-ն ներկայացրեց նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի և հարձակվողի անունները:
2019/20 մրցաշրջանի լավագույն դարպասապահ է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, լավագույն պաշտպան՝ «Բավարիայի» պաշտպան Ջոշուա Կիմիխը, լավագույն կիսապաշտպան՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, լավագույն հարձակվող` «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
ՈւԵՖԱ-ի նախագահի մրցանակը ստացել է Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան: