ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները հեռախազրույց են անցկացրել Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախազրույց են անցկացրել, որում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը:
«Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Երկու նախարարների նախորդ հեռախոսազրույցը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին: Ինչպես հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովն ու Չավուշօղլուն մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ, շեշտել շփման գծում վաղաժամկետ հրադադարի և իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը: