Գիգս. Բեյլը հրաշալի ձեռքբերում է «Տոտենհեմի» համար
Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգսը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի՝ Լոնդոնի «Տոտենհեմ» տեղափոխությունը:
«Բեյլը հրաշալի ֆուտբոլիստ է: Նա հրաշալի ձեռքբերում է «Տոտենհեմի» համար: Բեյլը հանդես է եկել Պրեմյեր լիգայում և լավ գիտի անգլիական ֆուտբոլը:
Վստահ եմ, որ «Տոտենհեմում» Բեյլն ավելի շատ խաղաժամանակ կստանա, քան «Ռեալում»»,- Գիգսի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Գարեթ Բեյլը մեկ տարվա վարձակալությամբ միացել է Լոնդոնի «Տոտենհեմին», որը վճարել է 14,2 միլիոն եվրո: 31-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Բեյլի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։