Ադրբեջանական 3 արկ է ընկել Իրանի տարածքում. կա վիրավոր (Լուսանկար)
Ադրբեջանական 3 արկ է ընկել Իրանի Խոդաֆարին շրջանի Փարվիզխանլու գյուղում, հաղորդում է Anaj-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը զգուշացրել էր, կոնֆլիկտի գոտուց արկերից ոչ մեկը չպետք է հայտնվի Իրանում:
Ուղերձը ուղղված էր Բաքվին, քանի որ սա առաջին դեպքը չէ, որ հարվածի տակ է հայտնվում Իրանի տարածքը: Այդպիսով Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներքաշել կոնֆլիկտի մեջ:
Բացի այդ, Իրանի ՀՕՊ համակարգը ադրբեջանական մարտական անօդաչու է հարվածել սահմանամերձ տարածքում: