ՌԴ ԱԽ-ում նշել են Սիրիայից եւ Լիբիայից զինյալներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու վտանագավորությունը
ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ նշել են Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ վտանգավորությունը՝ կապված Սիրիայից եւ Լիբիայից զինյալներին տարածաշրջան տեղափոախելու հետ։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Խորհրդակցության մասնակիցները նշել են տարածաշրջանում ծայրահեղ վտանգավորությունը՝ կապված Սիրիայից եւ Լիբիայից զինյալներին այնտեղ տեղափոախելու հետ»,- հայտարարել է Պեսկովը։
«Խորհրդակցության ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել Ղարաբաղում շփման գծի իրավիճակին»,- ասել է Պեսկովը։ «Կրկին ծայրահեղ մտահոգություն է արտահայտվել՝ կապված շարունակվող մարտերի հետ»,- հավելել է նա։
«Վլադիմիր Պուտինը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների պատրաստվող համատեղ հայտարարության մասին»,- հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը։