Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը թուրքական NTV–ի եթերում անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում ստամբուլահայերին թիրախավորելու եւ հետապնդելու հետ կապված լուրերին։ Մուսթաֆա Շենթոփը նշել է, որ ստամբուլահայերը կապ չունեն հայ–ադրբեջանական կո
Ղարաբաղի վրա Ադրբեջանի եւ Թուրքիայի հարձակումը սպառնում է հրահրել ՆԱՏՕ-ին ՌԴ-ի հետ հակամարտության: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Հաբարդը:
«Ադրբեջանի կողմից 1994թ. հրադադարի մասին Բիշքեկի արձանագրության խախտումը ձախողում է հակամարտության դիվանագիտական կարգավորումը: ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին կոչ անի դադարեցնել հարձակումը, իսկ Թուրքիային պետք է կոչ անի դադարեցնել ուղղակի մասնակցությունը, զինված ուժերի կիրառումը, ինչպես նաեւ անուղղակի մասնակցությունը՝ «Ալ Քաիդա»-ի հետ կապ ունեցող անձանց ուղարկելով Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությունը ոչնչացնելու համար: Այդ ռազմավարությունը Թուրքիան կիրառել է նաեւ սիրիացի քրդերի նկատմամբ»,-ասել է նա:
«Ես այցելել եմ Լեռնային Ղարաբաղ եւ առաջին դեմքից լսել հրադադարի ռեժիմը պահպանելու եւ միջազգային գործընկերների հետ աշխատելու նրա հակվածության մասին: Ադրբեջանի եւ Թուրքիայի այդ հարձակումը սպառնում է հրահրել ՆԱՏՕ-ին ուղիղ հակամարտության Ռուսաստանի հետ, որը պաշտպանական պայմանագիր ունի Հայաստանի հետ»,-հավելել է Հաբարդը: