Թուրքիայի մեջլիսի նախագահը թուրքերին կոչ է արել ստամբուլահայերին չկապել հայ–ադրբեջանական կոնֆլիկտի հետ
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը թուրքական NTV–ի եթերում անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում ստամբուլահայերին թիրախավորելու եւ հետապնդելու հետ կապված լուրերին։
Մուսթաֆա Շենթոփը նշել է, որ ստամբուլահայերը կապ չունեն հայ–ադրբեջանական կոնֆլիկտի հետ։ «Սխալ է նրանց կապել այդ ամենի հետ»,–ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը։