Կլեման Բոն. Եվրամիությունը պետք է ամուր դիմակայի Թուրքիային
Եվրամիությունը պետք է կայուն դիմակայի Թուրքիային, ինչը կարող է հնարավոր պատժամիջոցներ նշանակել, հինգշաբթի ասել է Ֆրանսիայի պետքարտուղար Կլեմեն Բոնը, փոխանցում է Reuters-ը:
«Կարճաժամկետ հեռանկարում պետք է վճռական տրամադրվածության ազդանշաններ լինեն: Տեսնենք` կլինե՞ն արդյոք պատժամիջոցներ»,- ասել է Բոնը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը գրոհ էին սկսել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով` ընդ որում թիրախավորելով թիկունքի խորքում գտնվող բնակավայրերը: Այդ օրվանից Հայաստանում եւ Արցախում ռազմական դրություն է հայտարարվել: