Ստամբուլում ազգայնամոլները Ադրբեջանի դրոշներով ավտոերթ են անում հայերով բնակեցված թաղերում
Ստամբուլում արդեն երկու օր է ազգայնամոլական խմբավորումները Ադրբեջանի դրոշներով ավտոերթեր են անում Ստամբուլի հայերով բնակեցված թաղերում։
Առաջինը որ ֆիքսվել է եղել է Ստամբուլի Քումքափը թաղամասում, որտեղ նաեւ Հայոց Պատրիարքարանն է գտնվում։ Այնտեղ նաեւ մեծ թվով հայ ներգաղթյալներ են ապրում։
Այս փաստը անհանգստությունէ առաջացրել ստամբուլահայ համայնքի մոտ։