Ադրբեջանցի գրեթե բոլոր զինվորների դիակների գրպաններում եղել են ներարկիչներ. Վահրամ Պողոսյան
Հիմնականում ադրբեջանցի զինվորների բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում զինվորներին արդեն թմրեցրած վիճակում: Սա միանշանակ ռազմական հանցագործություն է միջազգային իրավունքի տեսակետից»,-ընդգծեց նա: