Անհապաղ վերականգնել հրադադարը. ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար
ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական ղեկավար Մայքըլ Մաքքոլը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջերս բռնկված պատերազմական գործողությունների շուրջ: Այս մասին հայտնում է «Արմերիկայի ձայնը»։
«Վերջերս Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բռնությունների սրումը չափազանց մտահոգիչ է: Անընդունելի է կյանքի ողբերգական կորուստը եւ բռնությունների ազդեցությունը անմեղ քաղաքացիական բնակչության վրա:
Ես երկու կողմերին կոչ եմ անում անհապաղ վերականգնել հրադադարը, բարեխղճորեն վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ զերծ մնալ Մինսկի խմբից դուրս այլ դերակատարների ներգրավվումից»: