Բաշար Ասադի խորհրդականը Թուրքիային մեղադրել է ԼՂ-ում հակամարտության հրահրման մեջ
Թուրքիան հրահրում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը:
«Այժմ մենք տեսնում ենք, որ Թուրքիան իսկապես հակամարտություն է հրահրում ԼՂ-ում, իսկ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք աջակցում են սադրանքներին»,-ասել է նա:
Ասադի խորհրդականի խոսքով՝ այդպիսով Թուրքիան ձգտում է մեծացնել իր տարածաշրջանային եւ միջազգային ազդեցությունը: