Զենք՝ նաև մաքսավորներին. Ինչով է բացատրվում օրենքի փոփոխությունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը պատրաստվում է լրացում կատարել «Զենքի մասին» օրենքում: Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է զենք կրելու հնարավորություն տալ նաև պետական եկամուտների և մաքսային ծառայության այն աշխատակիցներին, որոնք զբաղվում են օպերատիվ-հետախուզական գործունեությամբ:
Նման փոփոխությունը բացատրվում է այն հանգամանքով, որ օրինակ՝ մաքսային ծառայության աշխատակիցները շատ դեպքերում գործ են ունենում թմրանյութերի կամ զենքի ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորումների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: