Ի՞նչ զարգացումներ են սպասվում Արցախում. 90-ականների պատերազմի բովով անցած հրամանատարները քննարկում են վիճակը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այս օրերին Արցախում են Հովիկ Աբրահամյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արմեն Գեւորգյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը։
Արցախ է մեկնել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Այստեղ է նաև Ռոբերտ Քոչարյանը՝ կրտսեր որդու հետ։ ՀՀ երկրորդ նախագահը հանդիպումներ է ունեցել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Լևոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի և ուրիշների հետ։
90-ականների պատերազմի բովով անցած հրամանատարներն ու պետական գործիչները քննարկում են իրավիճակը, փորձում գնահատել, թե ինչ զարգացումներ են սպասվում Արցախում, և ով ինչով ու ինչպես կարող է օգտակար լինել հաղթանակի գործին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: