Աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյան․ Կենաց մահու պատերազմ ենք տալու բոլորս (ֆոտո)
Սամբոյի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը Ինստագրամում արած հրապարակումով անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային։
«Կենաց-մահու պատերազմ է, կենաց-մահու պատերազմ ենք տալու բոլորս»,- նշվում է Տիգրան Կիրակոսյանի հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են: