ԱՄՆ-ը Հունաստանի ափերի մոտ կգործարկի արշավախմբային բազան
ԱՄՆ-ն ընդմիշտ տեղակայելու է Կրետեի հունական Սուդա ծովախորշում իր նոր USS Hershel «Woody» Williams արշավախմբային ռազմածովային բազան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հունաստան կատարած այցի ժամանակ՝ հայտնում է Greek Reporter-ը:
Նշվում է, որ ընդամենը երկու տարի առաջ ծառայության մեջ մտած հսկայական նավը հնարավորություն ունի միաժամանակ չորս ուղղաթիռ տեղադրելու իր թռիչքային տախտակամածի վրա: Այն կարող է գործարկել անօդաչու տրանսպորտային միջոցներ, ունի կառավարման և վերահսկողության համակարգեր: Նավն ունի նաև անգար, վերանորոգման և բնակվելու տարածքներ անձնակազմի մի քանի հարյուր անդամների համար:
«Սա բառացիորեն կատարյալ ընտրություն է օբյեկտի ռազմավարական դիրքի ֆոնին: Եվ սա խորհրդանշական պաշտպանական գործընկերություն է, որը կշարունակի ընդլայնվել և աճել», – ասել է Պոմպեոն:
Souda Bay Naval Base-ը ծառայում է որպես տարածաշրջանում ԱՄՆ 6-րդ նավատորմի նյութատեխնիկական ապահովման կենտրոն: