Մբապեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող
Փարիզի ՊՍԺ-ի 21-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի անցած առաջնության լավագույն ֆուտբոլիստ, Transfermarkt-ի վարկածով։
Քվեարկությանը մասնակցել է կայքի 650 հազար ընթերցող։ Մբապեն ստացել է ձայների 44,15 տոկոսը։ Երկրորդ տեղում է Մբապեի թիմակից, բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 17,61 տոկոս։ Եռյակը եզրափակել է «Մոնակոյի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Վիսամ Բեն Իեդերը՝ 10,38 տոկոս։
Անցած մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել 30 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։