ԱՄՆ հրթիռային ականակիր նավը ծովում մնալու տեւողության ռեկորդ է սահմանել
Ամերիկյան հրթիռային ականկիր նավը ծովում մնալու տեւողության ռեկորդ է սահմանել, հայտնում է ԱՄՆ ՌԾՈՒ-ն:
Սեպտեմբերի 26-ի դրությամբ «Ստաուտ» ականակիր նավը 208 օր է անցկացրել ծովում: Նավը գրեթե յոթ ամիս անցկացրել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածքում, որոնք մտնում են ԱՄՆ Հինգերորդ նավատորմի պատասխանատվության գոտու մեջ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Նախորդ ռեկորդը` 207 օր, սահմանվել էր այս տարվա սկզբին ԱՄՆ-ի «Էյզենհաուեր» եւ «Սան Հասինտո» ռազմանավերի կողմից:
COVID-19-ի համավարակը նավատորմին ստիպել էր չեղյալ հայտարարել այցերը նավահանգիստներ` ափին գտնվելու ընթացքում ծովագնացների վարակման հավանականությունը նվազեցնելու համար: